Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի

Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի

Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արզականում,  Օձունում, Վանաձորում ապրիլի 25-ին 


Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 25-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Արզական բնակավայրի գազասպառողների,

ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն՝ Լոռու մարզի Օձուն բնակավայրի «Գիշերօթիկ» թաղամասի գազասպառողների, 

ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Վանաձոր քաղաքի Բաթումի, Լանջային, Զորյան, Տիգրան Մեծի, Տերյան, Կալինինի, Վարդանանց, Մյասնիկյան, Նալբանդյան, Նժդեհի, Ֆիդայինների փողոցների գազասպառողների գազամատակարարումը:

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:

Գազպրոմ Արմենիա