Ապրիլի 28-29-ն Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կլինի Կատարում

Ապրիլի 28-29-ն Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կլինի Կատարում

Ապրիլի 28-29-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կլինի Կատարի Պետությունում:

Նախատեսված են Միրզոյանի հանդիպումները Կատարի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ երկրի վարչապետ, ԱԳ նախարարի հետ:

Հայաստանի և Կատարի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1997թ.: 2019թ. Դոհայում բացվել է ՀՀ ռեզիդենտ դեսպանությունը, իսկ 2023թ. Կատարի կողմից կայացվել է որոշում ռեզիդենտ դեսպանություն բացել Երևանում: 

Երկու երկրների միջև զարգանում է բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն ու համագործակցությունը տարբեր ոլորտներում: 

ՀՀ ԱԳՆ