ՔԿ-ն հրաժարվում է արցախցիների մասին հրապարակային ատելություն քարոզող փաստով քրվարույթ հարուցել

ՔԿ-ն հրաժարվում է արցախցիների մասին հրապարակային ատելություն քարոզող փաստով քրվարույթ հարուցել

Արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը գրում է.

«Գրավոր իրազեկվել եմ, որ ՀՀ քննչական կոմիտեն հրաժարվում է ստորև կատարված հրապարակման առթիվ նախաձեռնել քրեական վարույթ

Հիշեցնում եմ, որ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածը առավելագույնը 2 տարվա ազատազրկման տեսքով պատասխանատվություն է նախատեսում անձի կամ անձանց խմբի նկատմամբ ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութ կամ առարկա տարածելու համար։

Նույն հոդվածի երկրորդ մասով բացառապես 1-4 տարի ազատազրկման ձևով պատիժ է նախատեսված նույն արարքի համար, որը կատարվել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ»։

Հիշեցնենք, որ ոմն Արսեն Արշակյան անունով ֆեյսբուքի օգտատերը, անդրադառնալով Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հայտարարությանն այն մասին որ Բռնագաղթած արցախցիների 30%-ը լքել է Հայաստանը. գրել էր. «Աստված տա, երբեք չվերադառնաք և շարունակական լինի»։