Ավինյան, Մարության, Թևանյան. ի՞նչ պատկեր է ուրվագծվում հաշվարկի արդյունքում

Ավինյան, Մարության, Թևանյան. ի՞նչ պատկեր է ուրվագծվում հաշվարկի արդյունքում

Ժամը 20:00-ին փակվեցին Երևանի ընտրատեղամասերը:

Այս պահին ընթանում է ձայների հաշվարկը:

MediaHub-ը հետևում է  մայրաքաղաքի ընտրատեղամասերից ստացվող նախնական հաշվարկին: Ըստ այդմ, խիստ նախնական, բայց Երևանի ապագա ավագանին կարող է ունենալ հետևյալ պատկերը՝ «Քաղաքացիական պայմանագիր»՝ Տիգրան Ավինյան, «Ազգային առաջընթաց»՝ Հայկ Մարության, «Մայր Հայաստան» դաշինք՝ Անդրանիկ Թևանյան:

Այս եռյակին ամենից շատ են տվել երևանցիները իրենց ձայնը:

Հիշեցնենք, խոսքը խիստ նախնական պատկերի մասին է: