Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գազ չի լինի մի շարք հասցեներում

Blog Image

Գազամատակարման վթարային դադարեցում Վանաձորում

Վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 15-ին ժամը 09:30-ից դադարեցվել է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բաթումի, Տ.Մեծի, Մյասնիկյան, Զորյան փողոցների գազասպառողների գազամատակարարումը:

Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արարատի մարզի Նորաբաց, Սյունիքի մարզի Ձագեձոր, Թավշուտ, Բարիկավան, Անդոկավան բնակավայրերում մայիսի 17-ին

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Նորաբաց բնակավայրի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Նոր բաժանորդի գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Ձագեձոր, Թավշուտ, Բարիկավան, Անդոկավան բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:

Գազպրոմ Արմենիա

Send