Կարծում եմ՝ թիմում Փաշինյանի մասնակցությամբ բրյուսելյան հանդիպման մասին քննարկում կլինի․ Խաչատրյան

MediaHub.am-ն այսօր խորհրդարանում ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանից հետաքրքրվեց, թե արդյոք Փաշինյանի բրյուսելյան հանդիպումից հետո թիմի ներսում արդյունքների վերաբերյալ քննարկում տեղի ունեցել է։ Ի պատասխան՝ Խաչատրյանը նշեց, որ դեռ քննարկում չի եղել․ «Հնարավոր է քննարկում չլինի, ուղղակի տեղեկատվություն տարածվի, ուղղակի, որպես կանուն, դա զուգորդվում է քննարկումներով, հարցադրումներով, պարզաբանումներով։ Եղել է աշխատանքային քննարկում, բայց կարծում եմ պաշտոնականն էլ կլինի»։

Մանրամասները՝ տեսանյութում