Լացից հոգնած դայակը 11 ամսական աղջկան մաքրող միջոց է տվել խմելու․ Ֆրանսիա

Լացից հոգնած դայակը 11 ամսական աղջկան մաքրող միջոց է տվել խմելու․ Ֆրանսիա

Ֆրանսիայում դատարան է ներկայացել ուսուցչի օգնականը, ով երեխային թունավորել է մաքրող միջոց խմացնելով։ Այս մասին գրում է Le Figaro Lyon-ը։

Ողբերգությունը տեղի է ունեցել 2023 թվականի հունիսին Լիոնի մասնավոր մանկապարտեզներից մեկում։ Երեխայի խնամքի 27-ամյա օգնականը թունավորել է 11 ամսական Լիզային, երբ վերջինս արտասվել է։ Դայակը ստիպել է նրան մեծ քանակությամբ խմել մաքրող միջոցը, որն առաջացրել է քիմիական այրվածքներ և մեծ վնաս ներքին օրգաններին։ Բժիշկներին չի հաջողվել փրկել աղջկան։

Կինը, ով հատուկ որակավորում ուներ փոքր երեխաների հետ աշխատելու համար, խոստովանել է, որ ցանկացել է լռեցնել Լիզային, բայց պնդում է, որ պատկերացում չուներ միջոցի օգտագործման լուրջ հետևանքների մասին: Ողբերգության օրը նա մենակ է մնացել երեխաների հետ ու բողոքել հոգնածությունից ու պարտականություններով ծանրաբեռնվածությունից։

Այդ պահին դայակը, որը տառապում էր մտավոր հետամնացությամբ, ընդամենը մի քանի շաբաթ էր, ինչ աշխատում էր մանկապարտեզում, որը բախվել էր «կադրերի սղության» հետ։ Ավելին, երեխաների հետ աշխատելու նրա ընդհանուր փորձը 10 տարուց ավելի է։ Այժմ կնոջը սպառնում է ցմահ ազատազրկում։