Դատապարտելի է պաշարման մեջ գտնվող ժողովրդի հաշվին ակնթարթային հարստանալու մոլուցքը․ ԱՀ ԱԺ

Դատապարտելի է պաշարման մեջ գտնվող ժողովրդի հաշվին ակնթարթային հարստանալու մոլուցքը․ ԱՀ ԱԺ

Խելքի՛ եկեք, զսպեք ձեր մեջ անիծված եղանակով հարստանալու տենչը, Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը դատապարտել է, իր ձևակերպմամբ, պաշարման մեջ գտնվող ժողովրդի հաշվին որոշ հայրենակիցների ակնթարթային հարստանալու մոլուցքը:

«Իլոն Մասկը, Հենրի Ֆորդը և Ստիվ Ջոբսը երազել են ոչ թե կարճ ժամանակահատվածում հարստանալու մասին, այլ՝ լավ ապագայի: Կյանքը ցույց է տվել, որ իրենք ճիշտ են, որովհետև նրանք հարստացել են ոչ թե հասարակությունից գողանալու միջոցով, այլ հարստացել են կյանքը հասարակության համար հարմարավետ ու բարեկեցիկ դարձնելու միջոցով:

Հայ իրականության մեջ այլ է: Առանձնապես դատապարտելի է պաշարման մեջ գտնվող ժողովրդի հաշվին որոշ մեր հայրենակիցների ակնթարթային հարստանալու մոլուցքը:

Հայրենակիցնե´ր,

Շրջափակումը մի օր կավարտվի:

Խելքի՛ եկեք, զսպեք ձեր մեջ անիծված եղանակով հարստանալու տենչը:

Դժվարը ուտելը չէ, դժվարը մարսելն է», - նշել է նա։