Կամո Վարդանյանը ևս արդեն Հայաստանում է

Կամո Վարդանյանը ևս արդեն Հայաստանում է

MediaHub-ի թղթակիցը Կոռնիձորից հայտնում է, որ այսօր Արցախից Հայաստան է ժամանել նաև Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Կամո Վարդանյանը:

Հիշեցնենք, նախօրեին ադրբեջանական լրատվամիջոցները հերքել էին լուրը, թե Կամո Վարդանյանը ձերբակալվել է:
Ավելի վաղ MediaHub-ը հայտնել էր, որ արդեն Հայաստանում է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը: