ԱՄՆ նախագահի Դեմոկրատական թեկնածու Կամալա Հարրիսն իր Հանրապետական մրցակից Դոնալդ Թրամփին «ֆաշիստ» է անվանել է
Ըստ Հարրիսի՝ Թրամփը ձգտում է «անվերահսկելի իշխանության» և ունենալ անձամբ իրեն նվիրված զինվորականներ:
Հոկտեմբերի 23-ին Հարիսը չպլանավորված ելույթով հանդես էր եկել Վաշինգտոնի իր նստավայրում: Պատճառը Թրամփի շտաբի նախկին ղեկավար Ջոն Քելիի հայտարարություններն են եղել այն մասին, որ Թրամփը դժգոհել է իր մոտ գեներալների բացակայությունից, որոնք հավատարմության երդում են տալիս իրեն այնպես, ինչպես զորահրամանատարները Հիտլերին նացիստական Գերմանիայում:
ԱՄՆ փոխնախագահը պատասխանել է հարցին, թե համարո՞ւմ է Դրամփին ֆաշիստ։ «Դուք կարծում եք, որ Դոնալդ Թրամփը ֆաշի՞ստ է»,- CNN-ի եթերում նրան հարց է ուղղվել։ Ինչին էլ Հարրիսը դրական պատասխան է տվել։
«Դոնալդ Թրամփը դառնում է ավելի անհավասարակշիռ և անկայուն։ Երկրորդ ժամկետի ընթացքում Ջոն Քելլիի նման մարդիկ այնտեղ չեն լինի, որպեսզի պատնեշ դառնան իր հակումների և գործողությունների դեմ: Նրանք, ովքեր ժամանակին փորձել են կանգնեցնել նրա ամենավատ հակումներից, այլևս այնտեղ չեն լինի, և նրանք այլևս չեն կարողանա զսպել նրան»,- ասել է կին գործիչը: