Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մարմարիկ գյուղում ավտոկռունկ է շրջվել․ կռունկավարը տեղում մահացել է

Blog Image

Սեպտեմբերի 28-ին, ժամը 19։27-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարմարիկ գյուղում վերամբարձ կռունկ է շրջվել, խցիկում կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ «XCMG QY70K» մակնիշի ավտոկռունկը աշխատանքներ իրականացնելիս շրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում, շտապօգնության բժիշկները տեղում արձանագրել են վերջինիս մահը։

 

Հատուկ տեխնիկայի օգնությամբ փրկարարները քաղաքացիների հետ համատեղ վարորդի դին դուրս են բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Send