Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 23-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Թումանյան, Աբովյան փողոցների, Սայաթ-Նովայի փողոցի թիվ 18, 20, 22, 24, 26 բազմաբնակարան շենքերի գազասպառողների, «Սևանի ԲԿ» ՊՓԲԸ-ի, «Սևանի №3 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի, «Առաքելություն Հայաստան» բարեգործական հիմնադրամի, «Բողբոջ մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի, ԱՁ Գրիգոր Քարամյանի, սեփականատերեր Անուշ Բադալյանի, Հովիկ Մուրադխանյանի, Արսեն Մարգարյանի, Կարեն Մնացականյանի, Սևանի մարզադաշտի գազամատակարարումը։
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:
Գազպրոմ Արմենիա