Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ «Համաս»-ի առաջնորդները անձեռնմխելիություն չեն ստանա։
««Համաս» ահաբեկչական կազմակերպության ոչ մի առաջնորդի համար անձեռնմխելիություն չի լինի՝ ո՛չ նրանց, ովքեր կոստյումներ են կրում, ո՛չ էլ նրանց, ովքեր թունելներում թաքնվում են», - ասել է Կացը՝ նկատի ունենալով Դոհայում շարժման քաղաքական ղեկավարությանը։
Նախարարն ընդգծել է, որ զինվորականներին հրաման է տրվել վճռականորեն գործել «Համաս»-ի յուրաքանչյուր թիրախի դեմ։
