Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանում «Mercedes»-ով վրաերթի են ենթարկվել մայրն ու նրա 5-ամյա որդին, տեղափոխվել են հիվանդանոց. Shamshyan

Blog Image

Երեկ՝ հունիսի 2-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:00-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Հալաբյան փողոցում՝ դեպի Եղվարդի խճուղի ընթանալիս, հետիոտնի համար նախատեսված անցման վայրում վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, մեկ այլ մեքենայով վրաերթի ենթարկվածներին տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն և վերադարձել դեպքի վայր։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածները մայր ու որդի են, երեխան էլ 5 տարեկան է։

Send