Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Զելենսկու դեմ երկու մաhափորձ է իրականացվել․ Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար

Blog Image

Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկու դեմ երկու մահափորձ է իրականացվել՝ Ժեշովի օդանավակայանում և նախագահի նստավայրում, ասել է Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վասիլ Մալյուկը։

Նրա խոսքով՝ Լեհաստանում մահափորձը նախապատրաստել է թոշակառու զինվորական, որը զորակոչվել է դեռևս խորհրդային տարիներին։  Մալյուկը նշել է, որ զինվորական տարիներ շարունակ մշակել էր այս ծրագիրը։

Կիեւում ծրագրին մասնակցել է Պետական ​​անվտանգության վարչության գնդապետը։ «Մահափորձը պլանավորվել էր հենց կառավարության շենքում»,- ասել է նա։

 

Send