Արմավիրի մարզպետի տեղակալը՝ Խաչատուր Մկրտչյանը, 28 տարի համայնքապետարանում տարբեր պաշտոններ զբաղեցնելուն զուգահեռ, համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող ՀՈԱԿ-ներում տեղավորել էր կնոջը՝ Լուսածին Ալեքսանյանին և համատեղ բնակվող Անահիտ Մկրտչյանին։
Հիմա էլ հերթը հասել է թոռնուհուն՝ Լուիզա Մկրտչյանին։ ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ Մկրտչյանը թոռնուհուն տեղավորել է «Ճանապարհային դեպարտամենտ»հիմնադրամի անձնակազում որպես կառավարման բաժնի թարգմանիչ-մասնագետ։ Լուիզա Մկրտչյանը 3-րդ կուրսի ուսանողուհի է։ Նա աշխանքի վարձատրությունը պարգևավճարներով կազմում է 550.000 դրամ։
Խաչատուր Մկրտչյանը այժմ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալն է:
Հարկ է նշել, որ Խաչատուր Մկրտչյանը 1996 թվականից Արմավիրի համայնքապետարանում աշխատանքի է տեղավորվել` որպես ՀՀ Արմավիրի մարզպետարանի տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի առաջատար, այնուհետև գլխավոր մասնագետ։
Դրանից հետո` 2000 թվականից, եղել է նաև Արմավիրի մարզպետարանում՝ որպես Քաղաքաշինության վարչության պետ։ Հաջորդ պաշտոնը կրկին մարզպետի տեղակալն է եղել, ապա խորհրդական և կրկին մարզպետի տեղակալ։
Հովհաննես Մկրտչյանը՝ նախկին փոխմարզպետի որդին, աշխատում է որպես ՀՀ Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ։
