Արձանագրենք, որ Հովհաննավանքում Սուրբ Էջմիածինն ու Վեհարանը գրոհել պատրաստվող ռեխահարուստ խմբակը ՔՊ-ական պատգամավորներով, մարզպետներով, մարզպետարանների աշխատակիցներով, ամբողջ վարչական ռեսուրսով, այստեղից֊այնտեղից հավաքագրած աղանդավորականներով, անհավատներով, ԱԱԾ եւ ոստիկանական գործակալներով ապահովեցին Փաշինյանի ելքը Հովհաննավանք, որպեսզի կարգալույծ արված Ստեփան Ասատրյանի ներկայությամբ պղծեր կրոնական ծեսը։ Ամբոխի մեջ մոլորյալներ կային, ի՞նչ խոսք, բայց դա չխանգարեց, որ մեկ հոգու բերանը փակեն, ու «սադրիչ» հռչակեն ուժ գործադրելով, շտապ հեռացնելով եկեղեցուց, երբ հավատացյալն ընդամենը բարձրաձայնեց, որ կեղծում եք պատարագը։
Քանի որ Փաշինյանի համար միեւնույն է, վարչական ռեսուրս կլինի, ՔՊ պատգամավոր, աղանդավոր, թե գյուղացի, միեւնույն է, այս մարդը իր անվտանգության աշխատակիցներով շրջափակված, պետք է ցուցադրեր իր ստատուսով իր ով լինելը.
Ցավոք, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին թիախավորվում է քաղաքական նպատակներով, ինչին որ այսօր ականատեսը դարձանք ազգովի։ Մինչդեռ սա դեռ ամենը չէ։ Փաշինյանին հաջողվեց իր եւ հոտին իրար դեմ հանել պառակտել։ ՔՊ ֊ում մարդ չէր մնացել մանր եւ միջին, բարձր եւ ցածր, որ «բիրիքով» ուժայինների բարձր հովանու ներքո Հովհաննավանքում ցածրորակ ներկայացում֊շոու չիրականացներ։ Եկեղեցին դարձավ վերջին օրերի թատերաբեմ, որտեղ կարգալույծ Ասատրյանը, Նիկոլի սրտի «օծյալը», «պատարագ» մատուցեց, ոչ թե հավատավոր ժողովրդին, այլ մի խումբ ՔՊ֊ականների, որոնք չէին էլ մասնակցում եկեղեցու ներսում տեղի ունեցողին, այլ եկել էին, որ քանակ ապահովեին ու ցույց տային, որ Նիկոլը մենակ չէ, իսկ կարգալույծ Ասատրյանը անտեր։ Վարչական ռեսուրսը, իրենց ծանոթ, բարեկամ, գյուղացի, աղանդավոր, ցույց տվեցին, որ անզոր են որեւէ բան անել, քան միմիայն խառնչությամբ ու զրպարտությամբ իրավիճակ փոխել։ Լրատվամիջոցների աշխատակիցներին վիրավորելով, փորձում էին «Նիկոլ վարչապետ», «Նիկոլ փրկիչ» վանկարկելով ու ծափերով ցույց տալ իրենց վարչապետի «ուժն» ու անկարողությունը պետության համար վտանգավոր այս իրավիճակում։ Սակայն Նիկոլը գոհ էր գոհ էր ամբոխը։ Արժանացավ իր «ընտրյալների» ծափերին, ու հպարտորեն փախչեց եկեղեցուց, առանց որեւէ բան ասելու, անգամ լրագրողներին։ Պատարագն էլ կեղծվեց, կեղծ հոգեւորականի կողմից, որի գլխավոր ռեժիսորը Նիկոլն էր, որ հանդես եկավ անհաջող ներկայացումով։ Պատերազմ կեղծողը հիմա էլ անցել է եկեղեցուն, հոգեւորականությանը, հավատավոր ժողովրդին։
Զավեշտ է, երբ բարոյազուրկ իշխանությունը դեռ հույսը դրել է իր հավաքագրած զանգվածի վրա, որովհետեւ լավ հասկանում է, որ իրականում ինքը պարտվել է, եւ հիմա պետք է ամեն գնով աթոռ պահել։ Աթոռը արժի հոգեւորականներին վարկաբեկելը, հայ մարդկանց ձերբակալելը, վախի մթնոլորտ ձեւավորելն ու տարածելը, շանտաժն ու իրարամերժ քայլերով ոչնչացնել ու դատապարտել սեփական ժողովրդին։
Իսկ մենք դանդաղում ենք, ամեն օր վաղվանն ենք սպասում, երկիրը թողնելով անտեր, մեկ մարդու ձեռքերում խաղալիք ու թվում է ոչինչ չանելով հրաշքներ են լինելու. Իսկ հրաշքներ հենց այնպես չեն լինում, լինում է կամ ցանկություն ունես ազատագրել հայրենիքը կամ ո՛չ, իսկ եթե ո՛չ, ապա հրաշքների մի սպասեք։
Արթուր Հայրապետյան
