Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի մարզի բնակիչները հայտնել են երկնքում չբացահայտված թռչող օբյեկտի մասին։
Երևանի ժամանակով առավոտյան ժամը 7:30-ի սահմաններում երկնքում երևացել է կանաչ լույս արձակող օբյեկտ։
Ականատեսները կարծիքով՝ դա մթնոլորտում այրված երկնաքար է եղել։
Թռչող օբյեկտը նկատվել է Մոսկվայի տարբեր քաղաքներում, այդ թվում՝ Դուբնայում, Ռամենսկոյեում, Ժուկովսկում, Լյուբերցիում, Կրասնոգորսկում և Օդինցովոյում։
