Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Ի՞նչ գիրք է հիմա կարդում Աննա Հակոբյանը

Blog Image

Փաշինյանի զուգընկերուհին՝ Աննա Հակոբյանը, գրառում է արել այն մասին, թե ինչպես է սիրում գիրք կարդալ ու կարդում է գրքեր: Իհարկե, բաց թողնենք այն պահը, որ գրքասերը երբեք գլուխ չի գովում, որ գիրք է կարդում, որովհետև դա նույնքան սովորական երևույթ է, որքան առավոտյան ատամները լվանալը: Ի վերջո, մենք ստատուս չենք դնում, չէ՞, որ ամեն առավոտ ատամ ենք լվանում, ու որ սիրում ենք դա անել: Նույն զուգահեռը կարելի է անցկացնել հիգիենիկ բոլոր պրոցեդուրաների մասով:

Բայց քանի որ մենք արդեն սովոր ենք, որ Աննա Հակոբյանը հենց այնպես գրեթե ոչինչ չի անում ու իր գրառումներում կարելի է որոշակի մեսիջներ գտնել, փորձեցինք հասկանալ, թե գլուխ գովալուց բացի է՛լ ինչ հետաքրքիր նյուանս կա նրա հրապարակած լուսանկարում:

Պարզեցինք, որ գիրքը, որը նա ընթերցում է, Չինաստանի նախագահ Սի Ծինփինի «Պետական կառավարման մասին» աշխատությունն է, որում մեկտեղված են նրա ելույթները, լեկցիաները, նամակները և այլն:

Թե ի՞նչ մեսիջ է հաղորդում այս գրքի միջոցով հայ հասարակությանը երկու տարով Չինաստան ուսման մեկնող գրքասեր Աննա Հակոբյանը՝ ցույց կտա ժամանակը: 

Պարզապես հիշեցնենք, որ 2023-ի հուլիսին նա հրապարակեց լուսանկար, որում պատկերված էր Ալբերտ Էյնշտեյնի գրքով, իսկ հագին  շապիկ էր, որի վրա գրված էր.

«Իրերի կապոցը միակ բանը չէ, որ փախստականը բերում է իր նոր երկիր»: Ընդամենը երեք ամիս անց Արցախը հանձնվեց թշնամուն, 100 000-ից ավելի արցախցի ստիպված լքեց հայրենիքը և նրանցից շատերը անգամ այդ մի կապոցը չհասցրեցին իրենց հետ բերել, քանի որ էթնիկ զտման վտանգը կախված էր նրանց գլխավերևում:

Ի դեպ, Հակոբյանը անդրադարձել էր այն հանգամանքին, որ մարդիկ իր ընտրած գրքերում ուղերձներ են փնտրում ու որակել դա «շատ զվարճալի վերլուծություններ»: Սակայն իր զուգընկերոջ վարած քաղաքականության հետևանքով ամեն օր արժանապատվություն ու տարածք կորցնող Հայաստանում քիչ բան կա, որ կարելի է զվարճալի անվանել…

Send