ՀՀ պաշտպանության նախարարությունից հաստատեցին տեղեկությունը, որ գեներալ-մայոր Արտակ Տոնոյանը նախարարի խորհրդականի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել:
«Հաստատում եմ՝ գեներալ-մայոր Արտակ Տոնոյանն իր դիմումի համաձայն արձակվել է ՀՀ ԶՈւ պահեստազոր՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ»,- MediaHub-ի հետ զրույցում նշեց ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
Հիշեցնենք, երեկ մամուլում տեղեկություններ տարածվեցին Պռոշյան գյուղում «Չաղ Ռուստամ» մականվամբ քրեական հեղինակության տան մոտ գտնվող կամրջի տակ մահվան ելքով միջադեպի շրջանակում Անդրանիկ Տոնոյանի որդու կալանավորման վերաբերյալ: