Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով սեպտեմբերի 2-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն. Զորյան-Սպենդիարյան փողոցների խաչմերուկից դեպի Զորյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկ ուղղությամբ, երթևեկելի գոտու ձախ կողմում կարգելվի մեքենաների կանգառը: