Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նախագահ Իսահակ Հերցոգին զեկուցել է Իրանում գործողության ընթացքի մասին: Հանդիպումից հետո Հերցոգը սոցիալական ցանցերում գովաբանել է Նեթանյահուին և Իսրայելի ողջ ռազմական ղեկավարությանը, միաժամանակ զգուշացնելով իր հայրենակիցներին առաջիկա դժվար օրերի մասին։
«Մենք դժվար օրերի և դժվար պահերի առջև ենք կանգնած, որոնք բոլորս միասին պետք է անցնենք: Ես ամբողջ սրտով հավատում եմ, որ միասին կկարողանանք ամուր կանգնել: Միասին մենք կկառուցենք նոր, ավելի անվտանգ և արդար իրականություն՝ ոչ միայն մեզ համար, այլև ամբողջ Մերձավոր Արևելքի համար», - նշել է Հերցոգը։
Իսրայելի նախագահը կոչ է արել քաղաքացիներին զգոն մնալ և խստորեն հետևել Ներքին ճակատի հրամանատարության հրահանգներին՝ միաժամանակ ընդգծելով երկրի անսասան հանձնառությունը Գազայի հատվածում պահվող պատանդների ազատ արձակման հարցում: Պետության ղեկավարը վստահեցրել է, որ նրանց վերադարձնելու ջանքերը կշարունակվեն առավելագույն ինտենսիվությամբ: