SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 3-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժին է դիմել Երևանի բնակիչ 60-ամյա Արթուր Գ․-ն և հայտնել, որ այս տարվա նոյեմբերի 2-ին, ժամը 22։45-ի սահմաններում Վաղարշ Վաղարշյան փողոցում 50 համարի երթուղու ավտոբուսի սրահում տեղի է ունեցել վիճաբանություն, որտեղ ուղևոր, Երևանի բնակիչ 31-ամյա Սեդրակ Գ․-ն վիճաբանել է իր հետ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արթուր Գ․-ն հայտնել է, նաև որ Սեդրակ Գ․-ն հարվածել է իր ձեռքին, սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել, ձեռքերով և ոտքերով հարվածել ավտոբուսին, սպառնալիքներ է հնչեցրել, որ կվնասի ավտոբուսը, ղեկի ուղղությունը փոխելով ստեղծել է վթարային իրավիճակ՝ պատճառելով ֆիզիկական ցավ ևս։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Արթուր Գ․-ն աշխատում է «Երևան Ավտոբուս» ՓԲԸ-ում՝ որպես վարորդ։
