Գազան կրակի մեջ է, հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը՝ խոսելով իրավիճակի մասին։
«Գազան կրակի մեջ է։ Իսրայելի պաշտպանության բանակը երկաթե բռունցքով հարվածում է ահաբեկչական ենթակառուցվածքներին, իսկ Իսրայելի պաշտպանության բանակի զինվորները քաջաբար պայքարում են՝ ստեղծելով պայմաններ պատանդների ազատ արձակման և Համասի ջախջախման համար։ Մենք չենք նահանջի կամ չենք թուլացնի ճնշումը, մինչև մեր առաքելությունը չավարտվի»։
