Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՄԱՄՈՒԼ

«Երեսփոխանուհու դուստրը դասախոսությունը լսելու փոխարեն՝ ինձ թաքուն նկարել է». Սահակ Մանուկյան. «Առավոտ»

Blog Image

ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս Սահակ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ իրենից անկախ պատճառներով՝ այլեւս չի կարող դասավանդել ԵՊՀ-ում։ Նրա ձեւակերպմամբ, դասախոսության ժամանակ իր բերած օրինակը վիրավորել է իշխող կուսակցության մի երեսփոխանուհու «արժանապատվությունը», որից հետո ԵՊՀ ռեկտորն իրեն ազատել է աշխատանքից։

Aravot.am-ի հետ զրույցում Սահակ Մանուկյանը որոշ փակագծեր է բացել։ 

«Այս պրոցեսը տեղի է ունեցել սարսափելի արագ տեմպերով, անհասկանալի, ինձանից բացատրություն չեն պահանջել, ընդամենը հրավիրել են դեկանատ, որտեղ ներկա են եղել ամբիոնի վարիչը, դեկանը, ինձ ցույց են տվել առանց իմ թույլտվության եւ առանց իմ գիտության արված նկար: Մի ուսանողուհի համարձակվել է իմ դասի ժամանակ ինձ նկարել եւ ինձանից թույլտվություն չի հարցրել դրա համար: Նա նկարել է ինձ՝ դասախոսության ժամանակ իմ բացատրած օրինակն է նկարել, ներկայացրել համատեքստից կտրված: Իսկ օրինակս բխել է իրական քրեական եւ քաղաքացիական գործից»:

«Երբ բացատրում էի հարցաշարի հերթական հարցը՝ դեմոկրատական քաղաքական ռեժիմը, հասել էինք դրա հատկանիշներից խոսքի ազատությանը: Ուսանողներիս ասացի, որ թեկուզ դեմոկրատիայի պայմաններում խոսքի ազատությունը չի կարող կրել բացարձակ բնույթ, այն ունի սահմանափակումներ, երբ ուրիշի անձն ու արժանապատվությունն է սկսում շոշափել, այդ դեպքում կարող է լինել քրեական կամ քաղաքացիական պատասխանատվություն: Ես գրատախտակին գրում եմ խոսքի ազատություն, իր երկու սահմանափակումները, որոնք են՝ վիրավորանքն ու զրպարտությունը: Ընդ որում, սկսում եմ ոչ թե բաներ հորինել, այլ օրինակներ եմ ներկայացնում իմ պրակտիկ գործունեությունից, իմ տարած գործերից, որոնց մանրամասնություններին քաջատեղյակ եմ: Ասացի, որ այդ նույն բանը հանդիպում է նաեւ «Սկոտչ եւ վիսկի» ֆիլմում: Հարցրի՝ հիշո՞ւմ եք: Երեխեքն ինձանից արագ պատասխանեցին, որ հիշում են: Ես այդ բառը գրում եմ գրատախտակին, հարցնում եմ՝ ինչ եք կարծում, երբ մեկը ինչ-որ մեկին այս բառն ասում է, խոսքի ազատության սահմանափակո՞ւմ է, թե ոչ…Ես 50 րոպե դասախոսություն կարդացի, որպեսզի բացատրեմ թեման՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտից բերելով օրինակներ»:

Սահակ Մանուկյանը նշել է, որ ուսանողին նկարել ու համատեքստից կտրված այդ ամենը ներկայացրել է ոչ թե իր անմիջական ղեկավարներին՝ դեկանին եւ ամբիոնի վարիչին, այլ համալսարանի ռեկտորին: Դրանից հետո, իր հետ որեւէ հարց ու պատասխան չի եղել: «Ես անակնկալ ստանում եմ իմ ազատման հրամանը, ամենախիստ կարգապահական պատասխանատվության տեսակն են կիրառում իմ նկատմամբ՝ դասախոսության ժամանակ իրական դեպքի հետ կապված օրինակ բերելու համար»,- ասել է ԵՊՀ դասախոսը:

Aravot.am-ը ԵՊՀ-ից ազատված դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու, փաստաբան Սահակ Մանուկյանից հետաքրքրվել է, թե ի վերջո ո՞վ է եղել այն իշխանական պատգամավորը, որին դուր չէր եկել իր դասախոսության ժամանակ բերված օրինակը:

Պարզվել է, որ խոսքը ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Մանավազյանի (լուսանկարում) մասին է։ Նրա դուստրն է թաքուն նկարել դասախոսին եւ փոխանցել ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանին: 

«Երեսփոխանուհու դուստրը դասախոսությունը լսելու եւ հասկանալու փոխարեն՝ անթույլատրելի արարք է կատարել՝ ինձ նկարել է: Ես իրեն չեմ թույլատրել, ինքը պապարացի չի, իմ ուսանողուհին է: Նա պարտավոր էր ինձ ասել՝ թույլ կտա՞ք նկարել, որովհետեւ դա իմ անձնական իրավունքն է: Չի հարցրել թույլտվություն, ոչինչ, ես իրեն ներում եմ: Բայց դրանից հետո ինքը էլի մեկ այլ բան է արել՝ հատվածական նորից նկարել եւ տարել մատնություն է արել՝ ծնողի դրդմամբ, թե ոչ, չեմ կարող ասել: Իր դասախոսի նկատմամբ սուտ մատնություն է արել»,- նշել է Սահակ Մանուկյանը:

 

Send