Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տնտեսություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

1 միլիոն դրամ բանկից հափշտակած անձը հայտնաբերվե՞լ է․ որտե՞ղ է նա

Blog Image

Նոյեմբերի 17-ին արտառոց դեպք էր տեղի ունեցել։ Զինված անձը ներխուժել էր Շինարարների 25 հասցեում գործող «ՎՏԲ» բանկի մասնաճյուղ և հափշտակել էր մեծ չափով գումար։  

Ինչպես մամուլում գրվեց, զինված անձը մտել էր բանկի մասնաճյուղ, իսկ պարանոցին գցած էր եղել ցուցանակ, որի վրա գրված է եղել. «Եթե փողերը չտաք, 20 վայրկյանում կտրաքացնեմ»։ 

Պարզվել էր, որ հափշտակությունը կատարել է Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի բնակիչ 32-ամյա Հովհաննես Բ.-ն, ով Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նախկինում եղել է մի քանի անգամ դատապարտաված, այդ թվում՝ գողության համար և արդեն նա Բագրատաշենի անցակետով լքել է Հայաստանը:

MediaHub-ը հետաքրքրվեց Քննչական կոմիտեից, թե արդյո՞ք անձը հայտնաբերվել է, և ի՞նչ նորություններ կան այդ մասով։ «Բանկից խոշոր չափերով ավազակություն կատարած անձը չի հայտնաբերվել»,- նշեցին MediaHub-ին Քննչական կոմիտեից։

Նշենք, որ խոշոր չափերով ավազակություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն;
 
MediaHub-ի տեղեկություններով՝ հափշտակված գումարն անցնում է 1 միլիոն դրամը: 

Մարիաննա Արամյան

Send