Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի պարգևատրումն անձամբ Ռուսաստանի նախագահի կողմից անուղղակի, սակայն բավական թափանցիկ ակնարկ է ռուսական կողմի դիրքորոշման․ Ոսկանյան

Blog Image

Մեծ տերությունները ոչինչ հենց այնպես չեն անում։ Այս մասին տելեգրամյան ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

 

«Ակներև է, որ ՀԱԵ Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի պարգևատրումն անձամբ Ռուսաստանի նախագահի կողմից անուղղակի, սակայն բավական թափանցիկ ակնարկ է ռուսական կողմի դիրքորոշման։

Եթե սրան գումարենք, որ Եզրաս Սրբազանը նաև Վեհափառի հարազատ եղբայրն է, ապա պարզ է, որ Մայր Աթոռն ունի լրջագույն արտաքին աջակից, ինչը, բնականաբար, ուժեղացնում է նրա դիրքերը այժմյան պարբերական թիրախավորման պայմաններում»,-գրել է Ոսկանյանը:

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանի Ազգային միասնության օրվա առիթով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ալեքսանդր Նևսկու շքանշան է հանձնել ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին։

Send