Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել քաղաքապետարանի նկատմամբ՝ 2021-2024 թվականներին համերգների կազմակերպման հնարավոր խախտումների վերաբերյալ։
Ձերբակալման օրդեր է տրվել 13 անձի, այդ թվում՝ մշակույթի վարչության նախկին ղեկավարների և կապալառու ընկերությունների ներկայացուցիչների։ Նրանք մեղադրվում են պաշտոնեական դիրքի չարաշահման և մրցույթային խարդախության համար։
Հետաքննիչների տվյալներով՝ վնասը կազմել է ավելի քան 154 միլիոն լիրա (ավելի քան 3,7 միլիոն դոլար)։