Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ՀԱՊԿ-ը նոր գլխավոր քարտուղար կունենա

Blog Image

ՀԱՊԿ  նոր գլխավոր քարտուղարի պաշտոնը 2026 թվականի հունվարի 1-ից կստանձնի Թաալաթբեկ Մասադիկովը, ով ներկայումս հանդիսանում է Կազմակերպության ղեկավարի տեղակալը, հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ 

Նշենք, որ նոյեմբերի 27-ին Բիշքեկում տեղի է ունենալու ՀԱՊԿ գագաթնաժողովը։ Ուշակովի հայտարարությունից պարզ է դառնում, որ Փաշինյանը գագաթնաժողովին չի մասնակցելու։

«Մասնակցելու են Ռուսաստանի, Ղրղզստանի, Բելառուսի և Տաջիկստանի առաջնորդները։ Հայաստանը գագաթնաժողովին չի մասնակցելու»,- մասնավորապես, ասել է Ուշակովը։

Նա հավելել է, որ գագաթնաժողովին, բնականաբար, մասնակցելու է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմագամբետովը, ով, սակայն, հունվարի 1-ից լքելու է պաշտոնը։

«Արդեն հաստատվել է, որ նրան այս պաշտոնում կփոխարինի պարոն Մասադիկովը։ Նա Ղրղզստանն է ներկայացնում, այս պահի դրությամբ հանդիսանում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալը»,- ասել է ՌԴ նախագահի օգնականը։

Send