Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը սկսել են բանակցությունները Ալյասկայում, հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Հանդիպումը սկսվել է նեղ կազմով։ Այն անցկացվում է Անքորիջի Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում։
Ակնկալվում է, որ պատվիրակությունների ներկայացուցիչները միանալու են առաջնորդներին ավելի ուշ։ Ընդլայնված կազմով բանակցությունները պետք է շարունակվեն աշխատանքային նախաճաշի ձևաչափով, որից հետո Պուտինը և Թրամփը հանդես կգան լրատվամիջոցների առջև՝ գագաթնաժողովի արդյունքները ամփոփելու համար։
Տեսանյութերն՝ այստեղ