Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
MediaHub TV

Ձեզ արդեն բացատրել ենք. Ալեն Սիմոնյանը՝ Արծվիկ Մինասյանին

Մենք քվեարկել էինք կողմ այս նախագծին, սակայն երեկ կատարվել է մի բան, որը, կարծում եմ, հարիր չէ ԱԺ քննարկումներին, ավելի լուրջ քննարկման հարց է։ Այս մասին ԱԺ արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

«Փաթեթն ուներ երկու նախագիծ, սակայն երեկ հանձնաժողովի նիստում ավելանում է ևս մեկը՝ զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի նախագիծը, որն առաջին ընթերցմամբ չի ընդունվել։ Ստացվում է՝ հիմա քվեարկության դեպքում կընդունվի մեկ ընթերցմամբ անցած օրենքի նախագիծ։ Բովանդակային առումով հարցը սկզբունքային է. Արցախի Հանրապետության Ազգային հերոսի և Մարտական խաչի պարգևատրված անձինք այս կարգավորումից դուրս են մնում։ Քննարկումն էսպես բերելուց առաջ գոնե պետք է քննարկում լիներ, և լուծումներ առաջարկվեին»,- հավելեց նա։

Ի պատասխան ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Արծվիկ Մինասյանին բացատրել են ինչ է կատարվել:

Մանրամասները՝ տեսանյութում

Send