Հայտնի է դարձել Google-ի սերվիսներից մեկի փակման մասին

Հայտնի է դարձել Google-ի սերվիսներից մեկի փակման մասին

2022թ. նոյեմբերին Google-ի Hangouts մեսենջերը կդադարեցնի աշխատանքը։ Այս հայտարարությունը տեղադրվել է The Verge պարբերականի կայքում։ Նշվել է, որ մեսենջերի օգտատերերին ավտոմատ կերպով կտեղափոխեն մեկ այլ սերվիս՝ Google Chat։

Պարբերականի տվյալներով՝ Hangouts բջջային հավելվածի օգտատերերը կսկսեն ծանուցումներ ստանալ «առաջիկայում» Google Chat-ը ներբեռնելու մասին։ Hangouts-ի վեբ-սերվիսի օգտատերերը կստանան ծանուցումներ իրենց տվյալները շտապ՝ հուլիսից, Google Chat տեղափոխելու մասին։

Google-ը հավաստիացնում է, որ բոլոր չաթերը եւ դրանց բովանդակությունը նոյեմբերին ավտոմատ կերպով կտեղափոխվեն Google Chat։ Նրանց, ովքեր չեն ցանկանա սպասել «իքս» օրվան, Google-ն առաջարկում է օգտվել Takeout ծրագրից՝ ինքնուրույն «տեղափոխում» իրականացնելու համար։

The Verge-ը նշել է, որ Hangouts-ը առաջին չաթը չէ, որին Google-ն այս տարի հրաժեշտ է տվել։ Մինչ այդ ՏՏ հսկան փակել էր իր մեկ այլ փաթեթը, որի անունն էր Google Talk։