Պայքարի տրամադրությունը չի ընկնելու․ արդեն 10 հոգու ձերբակալել են՝ Տավուշում իրականացվող պայքարի համար

Պայքարի տրամադրությունը չի ընկնելու․ արդեն 10 հոգու ձերբակալել են՝ Տավուշում իրականացվող պայքարի համար

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը  հայտնում է, որ քիչ առաջ զրուցել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդներից մեկի՝ քաղաքագետ Սուրեն Պետրոսյանի հետ, ում ոստիկանները բերման են ենթարկել և տեղափոխել են Նոյեմբերյանի բաժին․

«Ցրույցից պարզ դարձավ, որ իր հետ կա 2 հոգի՝ Սիմոն Գիշյանը և Լևոն Գրիգորյանը։

Սուրենը փոխանցեց, որ ամեն ինչ նորմալ է, պայքարի տրամադրությունը չի ընկնելու և, իրեն բերման ենթարկելով, չեն կարող կասեցնել միակողմանի զիջումների դեմ մղվող պայքարը. ամեն ինչ շարունակվելու է։

Նշեմ, որ Բագրատաշենի մոտից հարյուրավոր քաղաքացիների հետ նա փակել էր Վրաստան-Հայաստան միջպետական ավտոճանապարհը՝ ի նշան հայրենիքը հանձնելու՝ Նիկոլ Փաշինյանի գործողությունների դեմ բողոքի։

Հ.Գ. Ընդհանուր հաշվով արդեն 10 հոգու ձերբակալել են՝ Տավուշում իրականացվող պայքարի համար»,- գրել է պատգամավորը։