Ավտովթար՝ Արարատի մարզում. վարորդներից մեկի 3-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոց

Ավտովթար՝ Արարատի մարզում. վարորդներից մեկի 3-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 08:40-ի սահմաններում Արարատ գյուղի Գրիբոյեդով փողոցում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 42-ամյա Արման Ա.-ի վարած ВАЗ-21112 մակնիշի և Գևորգ Հ.-ի վարած ВАЗ-2115 մակնիշի ավտոմեքենաները: 

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Գևորգ Հ.-ի ուղևոր 3-ամյա Էմիլի Հ.-ն մարմնկան վնասվածքներով տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:

Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորը վարորդներից Գևորգ Հ.-ի երեխան է: