Նեթանյահուն հետաձգել է այցն Ադրբեջան

Գազայի հատվածում և Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների, ինչպես նաև քաղաքական և անվտանգության խիտ գրաֆիկի պատճառով վարչապետ Նեթանյահուն որոշել է Ադրբեջան կատարելիք իր այցը հետաձգել մեկ այլ ամսաթվի. հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։
Վարչապետը շնորհակալություն է հայտնել նախագահ Ալիևին հրավերի համար և բարձր է գնահատել երկու երկրների միջև առկա ջերմ հարաբերությունները։