Հունահռոմեական ոճի ըմբիշները ուսումնամարզական հավաքի կմասնակցեն Ծաղկաձորում

Հունահռոմեական ոճի ըմբիշները ուսումնամարզական հավաքի կմասնակցեն Ծաղկաձորում

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշները հունվարի 15-ից մրցաշրջանի նախապատրաստական առաջին ուսումնամարզական հավաքը կսկսեն Ծաղկաձորում, հայտնում են ՀԱՕԿ-ից։

 Հավաքին շուրջ 35 ըմբիշներ կմասնակցեն: Շեշտը դրվելու է ընդհանուր ֆիզպատրաստականությունը բարելավելուն: Համատեղ ուսումնամարզական հավաքին կմասնակցեն նաև երիտասարդական հավաքականի ըմբիշները, ինչպես նաև Լեհաստանի ու Սլովակիայի ընտրանիները:

Մարզաձևի տարբեր դպրոցների ներկայացուցիչների համատեղ պարապմունքները կխթանեն ըմբիշների մրցափորձի հարստացմանը:

Երկշաբաթյա աշխատանքից հետո թիմը կժամանի Երևան և հավաքը կշարունակվի Օլիմպավանում: Ընթացքում խմբեր կգործուղվեն միջազգային մրցաշարերի:

Մարտի առաջին օրերին հավանաբար կանցկացվեն ստուգողական գոտեմարտեր և աչքի ընկածներով կկազմվի գլխավոր թիմը, որը կմասնակցի Սլովակիայում ապրիլի 7-12-ը նախատեսված Եվրոպայի առաջնությանը: