Պիտի ընտրենք՝ Ռուսաստան-Չինաստան-Իրան, թե՞ ԱՄՆ-ԵՄ-Թուրքիա
Եթե մենք խոսում ենք նոր որակով պետության մասին, ապա այդ իմաստով պետք է խոսենք հինգերորդ հանրապետության մասին։ Այդ մասին այսօր «Հայաստանի հեռանկարը՝ նոր տարածաշրջանում» խորագրով քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը։
Նրա խոսքով՝ անկախ Հայաստանի 33 տարիների ընթացքում ձևավորված ավանդույթները տարբեր բաների մասին են։
«Անկախ մեզնից՝ մենք ունենք կարևորագույն խնդիր, դա մեր ընտրության խնդիրն է, որը պայմանավորելու է նաև մեր ներքին զարգացումները։ Դա շատ դժվար, բայց կարևորագույն ընտրություն է լինելու։ Եվ խոսքը ոչ թե Արևմուտք-Արևելք պարզունակ ընտրության մասին է, այլ անվտանգային համակարգի ընտրության մասին է։ Դրա ներսում է ձևավորվելու մեր ապագան։ Մենք այդ ընտրության առջև ենք՝ ցավալիորեն խիստ, արդիական ձևով։ Բայց սրան չպիտի հասնեինք։ Այդ իմաստով պիտի սթափ գնահատենք ստեղծված իրավիճակը։ Ինձ շատերն են հարցնում՝ ում հետ պիտի լինենք։ Պետք է հասկանանք՝ ինչ տարբերակներ կան, որ ապագա զարգացումների հեռանկարներն էլ հասկանանք»,- ասաց Արմեն Գևորգյանը։
Ըստ նրա՝ տարածաշրջանում ձևավորվում են անվտանգության եռանկյունիներ։
«Մեր դեպքում այդ եռանկյունիներն են՝ Ռուսաստան-Չինաստան-Իրան ազդեցության միջավայրը և ԱՄՆ-ԵՄ-Թուրքիա։ Ուզենք թե չուզենք, մենք պետք է հասկանանք՝ որտեղ ենք տեսնում մեր ապագան»,- նկատեց Գևորգյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։