Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Խոշոր ավտովթար՝ Տավուշի մարզում. Շտապօգնության մեքենան հայտնվել է դաշտում

Blog Image

Այսօր՝ մայիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում Արթուր Խաչատրյանը, վարելով «Իջևան» բժշկական կենտրոնի հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան, Երևան - Իջևան - Նոյեմբերյան Մ16 միջպետական ճանապարհի 5-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և հայտնվել դաշտում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Իջևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Վթարի փաստով ՊԾ Տավուշի մարզի գումարտակում նյութեր են նախապատրաստվում:

Աղբյուրի տեղեկություններով՝ ավտոմեքենայում եղել է «Իջևան» բժշկական կենտրոնի բուժքույր Գոհար Շահինյանը և հիվանդանոց տեղափոխվող բուժառու 58-ամյա Սամվել Վ.-ն: Բարեբախտաբար վերջիններս նույնպես չեն տուժել: 

Send