Ցեղասպանություն եղավ, քանի որ ինտերնետ չկար, հա՞․ Մինասյան
Դաշնակցության դեմ այնքան են սուտ ու կեղծիք տարածել, որ անիմաստ է դրա վրա ժամանակ ծախսել, շատ ավելի կարևորում եմ մեր պետականության մարտահրավերների մասին խոսել։ Այդ մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Նրա խոսքով՝ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը նշում է, թե եթե ինտերնետ լիներ, չէինք ցեղասպանվի, ապա հիմա էլ, որ ինտերներ կա, ո՞նց Արցախի ժողովուրդը ցեղասպանվեց։
«Իսկ կարո՞ղ ա մի հատ հասկանաք, որ օրվա իշխանության անգործության, հանցավոր մեղսակցության պատճառն էլ կա։ Չեմ ուզում խորանալ այդ թեմայով, բայց շատ ավելի կարևոր է, որ Նիկոլ Փաշինյանը երեկ վկայակոչում էր փաստաթղթեր, որոնք խեղաթյուրում են իրականությունը, բացի այդ, նոր մարտահրավերների առաջ են կանգնեցնում մեզ»,- նշեց Արծվիկ Մինասյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։