Ադրբեջանական բանակն ականանետ է կիրառել (տեսանյութ)

Ադրբեջանական բանակն ականանետ է կիրառել (տեսանյութ)

Արցախի Պաշտպանության նախարարությունը ադրբեջանական բանակի ականանետային կրակից տեսանյութ է հրապարակել։ 

Տեսանյութն՝ այստեղ

Հիշեցնենք, որ այսօր Արցախի ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշվում էր՝ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները մայիսի 29-ի լույս 30-ի գիշերը կրակ են բացել Արցախի Հանրապետության Ասկերանի, Շուշիի և Քարվաճառի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։