Թուրքիայում հայկական եկեղեցական գույքի վրա հարձակումների մի մասը տեղի է ունեցել վերջին տարիներին

Թուրքիայում հայկական եկեղեցական գույքի վրա հարձակումների մի մասը տեղի է ունեցել վերջին տարիներին

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը ներկայացրել է ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովի (USCIRF` պետական դաշնային մարմին է) նոր զեկույցը,  որն անդրադառնում է Թուրքիայում կրոնական իրադրությանը։

Մասնավորապես, այն նվիրված է Թուրքիայում կրոնական կազմակերպություններին պատկանող սեփականության վիճակին․

«Զեկույցը հետաքրքրական է, քանի որ ներկայացնում է նաև հայկական եկեղեցական գույքի մասին կարևոր վիճակագրություն։

Այսպես, 2003-2022 թթ. ընթացքում Թուրքիայում հարձակումների ենթարկված կրոնական գույքի պատկանելիության առումով հայկականը երրորդ տեղում է (ընդհանուր առմամբ գրանցված 34 դեպք)։ Հայկականից զատ ավելի շատ է տուժել միայն ալևիներին ու բողոքականներին պատկանող գույքը։

Հայկական եկեղեցական գույքի վրա հարձակումների մի մասը տեղի է ունեցել վերջին տարիներին»,- գրել է թյուրքագետը։