Արցախի հարցի լավագույն լուծումը Բաքու-Երևան ուղիղ կապն է. Հայկ Կոնջորյան

Ազգային ժողովում ժամը 14։00-ին արտահերթ նիստում իշխանությունը ներկայացնելու է հայտարարություն։ Շրջանառվել են հայտարարության երկու նախագիծ՝ մեկը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության, մյուսը՝ երկու ընդդիմադիր խմբակցությունների կողմից։ 

«Մենք առաջարկել ենք մեր ընդդիմադիր գործընկերներին մեկ հայտարարության նախագծով հանդես գալ՝ ի նշան միասնականության, որ ԱԺ-ն այսօր մեկ նախագիծ քննարկեր, մեկ ուղերձ լիներ միջազգային հանրությանը: Ցավոք սրտի մեր ընդդիմադիր գործընկերները չհամաձայնվեցին»,-ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը։ 

Նա նաև հայտարարեց, որ ԱԺ կողմից ընդունվելիք հայտարարությունը պետք է պարունակի այն ուղերձները, որը պարունակում է պաշտոնական դիվանագիտությունը:

Մանրամասները՝ տեսանյութում։