Մահացել է 3-ամյա երեխա, որին մոռացել էին մանկապարտեզի ավտոբուսում

Մահացել է 3-ամյա երեխա, որին մոռացել էին մանկապարտեզի ավտոբուսում

Ճապոնիայի Սիձուոկա պրեֆեկտուրայում 3-ամյա աղջիկը մահացել է այն բանից հետո, երբ նրան մոռացել են ավտոբուսում. հայտնել է Կիոդո գործակալությունը:

Թինա Կավամոտոն ավտոբուսով մեկնել է մանկապարտեզ։ Սակայն դաստիարակներից ոչ մեկն ուշադրություն չի դարձրել, որ նա դուրս չի եկել տրանսպորտից և չի միացել խմբին։ Հետագայում նրա բացակայությունը նույնպես ոչ ոք չի նկատել։ Երեխային անգիտակից վիճակում հայտնաբերել են միայն ժամը 14:00-ին, երբ մնացած երեխաներին բերել են ավտոբուս տուն տանելու համար: Փոքրիկին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ վերջինս մահացել է։