Իրանք իմաստության ակունք չեն․ Դանիելյանը՝ իշխանության մասին

Նիստերի ժամանակ, երբ բարձրացրել էիք ձկնաբույծների հարցը, իշխանական պատգամավորներն ու կառավարության անդամներն ինչպե՞ս մեկնաբանեցին իրավիճակը։ Տպավորություն է, որ կառավարությունն ընկել է ձկների ու ձկնաբույծների հետևից, գուցե՞ դժբախտ և դժգույն ոլորտ է և պետք է ազատվել դրանից։ Այս հարցը MediaHub-ը ձկնաբույծների ակցիայի ժամանակ ուղղեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանին։

«Իրենք ասում էին, որ կարգը չեն պատկերացնում։ Իրենց ասել են, որ մենք որոշում ընդունենք, հետևից են էլի եկել, որոշումից հետո նոր կհասկանանք ինչ ա կատարվում։ Ես հարցերը տվել եմ ու դրա պատասխանները չեմ ստացել։  Խնդիրն այն է, որ իրենք կա՛մ չեն պատկերացնում ինչ է կատարվում ոլորտում, կա՛մ միտումնավոր տանում են նրան, որ ոլորտը փակվի, ուրիշ տարբերակ գոյություն չունի։ Բառացի չեն ասում՝ «թող փակվեն, ոչնչանան», բայց ի՞նչ է նշանակում, որ կառավարության ղեկավարն ասում ա՝ «մեզ ձուկ պետք չի, մեզ ջուր ա պետք», էլ ասելը ո՞նց ա լինում։ Իրենք հասել են էն աստիճանի, որ չեն ուզում խնդրի էությունը հասկանալ։ Իրանք իմաստության ակունք չեն»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում