ԱՄՆ-ի և Եվրոպայի հանքարդյունաբերական ընկերությունները պետք է շտապեն և ներդրումներ կատարեն Գրենլանդիայում, հակառակ դեպքում այն ստիպված կլինի օգնություն փնտրել իր հանքանյութերի շահագործման համար այլուր, այդ թվում՝ Չինաստանից, զգուշացրել է Արկտիկայի հսկայական տարածքի նախարարը, հաղորդել է «Financial Times»-ը։
«Մենք ցանկանում ենք զարգացնել մեր բիզնես ոլորտը և դիվերսիֆիկացնել այն, և դա պահանջում է ներդրումներ դրսից»,- «Financial Times»-ին ասել է Գրենլանդիայի բիզնեսի և հանքային պաշարների նախարար Նայա Նատանիելսենը։
Երբ նրան հարցրել են Չինաստանին դիմելու մասին, նա պատասխանել է. «Մենք իսկապես ցանկանում ենք համագործակցել եվրոպացի և ամերիկացի գործընկերների հետ։ Բայց եթե նրանք ներկա չլինեն, կարծում եմ, մենք պետք է այլուր փնտրենք»։