Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Երիտասարդը ծաղկեփնջով 21 ժամ ծնկի իջած է մնացել նախկին ընկերուհու աշխատավայրի դիմաց

Blog Image

Չինաստանի Սիչուան նահանգում երիտասարդն ավելի քան 20 ժամ ծնկի իջած է մնացել` նախկին ընկերուհու աշխատավայրի դիմաց, հույս ունենալով գրավել նրա սիրտը:

Սկզբում ոչ ոք ուշադրություն չի դարձրել փողոցում ծնկած տղային՝ կարմիր վարդերի փունջը կողքին, բայց ժամեր անց մարդիկ սկսել են հետաքրքրվել և հարցնել, թե ինչ է նա անում։ 

Ինչ-որ պահի անցորդները տղային սկսել են խնդրել բարձրանալ ու տուն գնալ, սակայն նա չի լսել: Հավաքվածներից մեկը զանգահարել է ոստիկանություն, սակայն իրավիճակը դրանից չի փոխվել:

South China Morning Post-ը հայտնել է, որ երիտասարդը 21 ժամ մնալուց հետո դժգոհ վերցրել է ծաղկեփունջը և  հեռացել: 

Ավելին՝ այստեղ

Send