ՆԱՏՕ-ի ղեկավարը Կոլոմինային նոր հատուկ պաշտոնում է նշանակել

ՆԱՏՕ-ի ղեկավարը Կոլոմինային նոր հատուկ պաշտոնում է նշանակել

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է Խավիեր Կոլոմինային Հարավային հարևանության հարցերով նոր հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին։

Այս մասին տեղեկանում ենք ռազմաքաղաքական դաշինքի պաշտոնական կայքից։

Նա գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերի և անվտանգության քաղաքականության գծով օգնականի տեղակալն է, Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը։

Կոլոմինան կծառայի որպես ՆԱՏՕ-ի կենտրոնական անձ տարածաշրջանում: Նա պատասխանատու կլինի հարավում ՆԱՏՕ-ի ջանքերի համակարգման համար, կամրապնդի ներգրավվածությունը գործընկերների հետ:

Վաշինգտոնի գագաթնաժողովում դաշնակիցները համաձայնության են եկել գործողությունների ծրագրի շուրջ, որը կավելացնի ՆԱՏՕ-ի ներգրավվածությունը Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում և Սահելի շրջաններում: