Աննա Հակոբյանն այսօր Կիևում կմասնակցի առաջին տիկնանց և ամուսինների ամենամյա գագաթնաժողովին

Աննա Հակոբյանն այսօր Կիևում կմասնակցի առաջին տիկնանց և ամուսինների ամենամյա գագաթնաժողովին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, այսօր Կիևում կմասնակցի առաջին տիկնանց և ամուսինների ամենամյա գագաթնաժողովին, որը երրորդ տարին անընդմեջ անցկացվում է Ուկրաինայի առաջին տիկնոջ՝ Ելենայի նախաձեռնությամբ․ հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։

Հակոբյանի մասնակցության մասին տեղեկությունը հրապարակված է գագաթնաժողովի կայքում։

Միջոցառման մասնակիցներին բացման խոսքով կողջունի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Այս տարվա գագաթնաժողովին մասնակցում են Մեծ Բրիտանիայի, Ճապոնիայի, Թուրքիայի, Իսպանիայի, Չեխիայի, Դանիայի, Իսրայելի և մի շարք այլ երկրների ղեկավարների կանայք և ամուսինները, Եվրամիության բարձրաստիճան կին պաշտոնյաներ, հայտնի լրագրողներ և դերասաններ։