Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Թող կանանց ներուժը ամբողջությամբ բացահայտվի և իրացվի մեր քաղաքում․ Ավինյանի շնորհավորանքը Մարտի 8-ի առթիվ

Blog Image

Մարտի 8-ը տարբեր ընկալումներ ունի աշխարհում: Մենք հաճույքով ենք շնորհավորում մեր հարազատներին, գործընկերներին՝ շրջապատի կանանց, սիրով ու անկեղծությամբ ընդգծելով մեր հատուկ վերաբերմունքը նրանց:

Միևնույն ժամանակ կանանց միջազգային օրվա ստեղծման նպատակը հավասար, արդար և ազատ հանրություն ձևավորելու միտքը սերմանելն է յուրաքանչյուր սերնդում:

Թող կանանց ներուժը ամբողջությամբ բացահայտվի և իրացվի մեր քաղաքում, մեր երկրում: Սա է, թերևս, ամենակարևոր ակնկալիքն ու ցանկությունը այսօր:

Շնորհավոր Մարտի 8։

Տիգրան Ավինյան

Send