Այսօր՝ մայիսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:20-ի սահմաններում Երևանի բնակիչ 23-ամյա Էմանուել Պետրոսյանը իր վարած «Porsche» մակնիշի ավտոմեքենայով Հերացի թունելում ինքնավթարի է ենթարկվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: